Ջոկովիչը նոր գլխավոր մարզիչ է ընտրել

Ջոկովիչը նոր գլխավոր մարզիչ է ընտրել

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, ով 3 տարվա աշխատանքից հետո դադարեցրեց Բորիս Բեկերի հետ համագործակցությունը, նոր գլխավոր մարզիչ է ընտրել։

«Tennis World USA»-ը տեղեկացնում է, որ 2017 թվականի ընթացքում սերբ թենիսիստին մարզելու է Մարիան Վայդան։ Մարզչական անձնակազմում ընդգրկվելու է նաև աշխարհի նախկին առաջին ռակետ Նենադ Զիմոնիչը, ով Ջոկովիչի մտերիմ ընկերներից է։

Հաղորդվում է, որ Վայդան բոլոր մրցաշարերի ընթացքում չի կարողանա ուղեկցել Ջոկովիչին, նման դեպքերում գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Զիմոնիչը, ով դեռ չի ավարտել պրոֆեսիոնալ կարիերան և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը։ Բացի այդ, Ջոկովիչի թիմում կմնա հոգևոր գուրու Պեպե Իմասը։

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ջոկովիչ-Բեկեր համագործակցությունը դադարեցվել է հենց Իմասի պատճառով․ Բեկերը խնդրել է թենիսիստին թիմից հեռացնել հոգևոր գուրուին, սակայն բացասական պատասխան է ստացել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում