Նայնգոլան․ Պյանիչը չի կարող խոսել ինձ հետ

Նայնգոլան․ Պյանիչը չի կարող խոսել ինձ հետ

«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, խոսելով Իտալիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպման մասին, ժպիտով նշել է, որ չի խոսում նախկին թիմակից Միրալեմ Պյանիչի հետ։

Պյանիչն ամռանն է «Ռոմայից» «Յուվենտուս» տեղափոխվել։ Նախքան տեղափոխությունը Նայնգոլանը հայտարարել էր, որ եթե թիմակիցը խաղա թուրինյան ակումբում, նրա հետ չի խոսի։

«Պյանիչի հետ հանդիպո՞ւմը։ Ես վաղուց եմ ասել, որ նա չի կարող խոսել ինձ։ Ինքս կմերժե՞ի «Յուվենտուսի» առաջարկը։ Այդ հարցին 10 անգամ պատասխանել եմ՝ այո»,- Նայնգոլանի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում