Ջոշուա․ Կլիչկոյին հաղթելու շնորհիվ լեգենդար մարզիկ կդառնամ

Ջոշուա․ Կլիչկոյին հաղթելու շնորհիվ լեգենդար մարզիկ կդառնամ

IBF վարկածով ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան կարծում է՝ Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ հաղթանակն իրեն լեգենդար մարզիկ կդարձնի։ Բռնցքամարտիկները մենամարտելու են 2017 թվականի ապրիլի 29-ին, Լոնդոնում։

-Կլիչկոյին նոկաուտի ենթարկելը հիանալի կլինի, սակայն ես ցանկանում եմ հաղթել ցանկացած ճանապարհով։ Այդ մենամարտը, մեկ երեկոն ինձ կարող է դարձնել լեգենդար մարզիկ։ Դա կլինի լեգենդար գործունեության սկիզբը,- Ջոշուայի խոսքը մեջբերել է «World Boxing News»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում