«Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

«Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը հաղթական էր «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» համար։

Լոնդոնյան թիմը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Հալ Սիթիի» դարպասը․ Քրիստիան Էրիքսենը դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Վիկտոր Վանյաման։ Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ու 30 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը։ «Հալ Սիթին» մնաց 12 միավորով՝ 19-րդ տեղում։

«Մանչեսթեր Սիթին» տանը 2։0 հաշվով առավելության հասավ «Ուոտֆորդի» նկատմամբ․ մեկական գոլ խփեցին Պաբլո Սաբալետան և Դավիդ Սիլվան։ Այժմ «քաղաքայիններն» ունեն 33 միավոր և զբաղեցնում են 4-րդ տեղը, իսկ «Ուոտֆորդը» 21 միավորով 11-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Ուոտֆորդ»՝ 2։0
Գոլերը՝ Սաբալետա 33՛, Սիլվա 86՛

«Տոտենհեմ» – «Հալ Սիթի»՝ 3։0
Գոլերը՝ Էրիքսեն 14՛, 63՛, Վանյամա 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում