Մարիա Գևորգյանն ու Արմինե Բաբայանը կմասնակցեն միջազգային մրցաշարի

Մարիա Գևորգյանն ու Արմինե Բաբայանը կմասնակցեն միջազգային մրցաշարի

Դեկտեմբերի 18-ին ԱՄԷ Շարժա քաղաքում կմեկնարկի «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվելու է արդեն 7-րդ անգամ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են ՀՀ կանանց չեմպիոնուհի Մարիա Գևորգյանն ու Արմինե Բաբայանը,- հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցելու են 31 շախմատիստուհի, որոնց թվում` 5 կանանց գրոսմայստեր, մեկ միջազգային վարպետ և 7 կանանց միջազգային վարպետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում