Անչելոտի. Չենք պատրաստվում գնել «Ռեալի» ֆուտբոլիստներին

Անչելոտի. Չենք պատրաստվում գնել «Ռեալի» ֆուտբոլիստներին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ մյունխենյան ակումբը մտադիր չէ ձեռք բերել «Ռեալի» խաղացողներին: Իտալացի մասնագետը 2013-2015 թվականների ընթացքում գլխավորել է մադրիդյան թիմը:

««Բավարիան» չի ծրագրում գնել «Ռեալի» ֆուտբոլիստներին: Մենք մեր փիլիսոփայությունն ունենք:  Ամռանը ձեռք ենք բերել այն խաղացողներին, որոնք մեզ անհրաժեշտ էին՝ Հյումմելսին ու Սանշեշին: Դա արել ենք նրա համար, որ բարձր մակարդակով հանդես գանք ողջ մրցաշրջանի ընթացքում»,- 57-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում