Ռայոլան չի շտապում Դոնարումայի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ վարել

Ռայոլան չի շտապում Դոնարումայի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ վարել

«Միլանը» կարող է կորցնել իր հեռանկարային դարպասապահին, եթե նրա գործակալին դուր չգա ակումբի նոր ղեկավարությունը։

«Միլանի» փոխանախագահ Ադրիանո Գալիանին տեղեկացրել է, որ դարպասապահ Ջանլուիջի Դոնամուրան չի երկարաձգում պայմանագիրը, քանի որ նրա գործակալ Մինո Ռայոլան սպասում է՝ ի վերջո ով է լինելու ակումբի նոր սեփականատերը։

«Հույս ունեմ՝ Դոնարուման նախքան չափահաս դառնալը մեզ հետ պայմանագիր կկքնի։ Կարծում եմ՝ նա պետք է մնա «Միլանում», սակայն Ռայոլան ունի իր սկզբունքները և սպասում է՝ ով պետք է լինի ակումբի նոր սեփականատերը»,- Գալիանիի խոսքը փոխանցում է «Football Italia»

Ջանլուիջի Դոնարուման, ով Իտալիայի ընթացիկ առաջնությունում 5 «չոր» հանդիպում է անցկացրել, չափահաս կդառնա 2017 թվականի փետրվարի 25-ին։

Հիշեցնենք, որ Մինո Ռայոլայի հաճախորդների թվում են Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան, Հենրիխ Մխիթարյանը, Մարիո Բալոտելին, Գրեգորի վան դեր Վիլը, ովքեր շահավետ պայմաններով փոխել են իրենց ակումբները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում