Լոնդոն. Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել (կատարված քայլերը)

Լոնդոն. Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել (կատարված քայլերը)

Անգլիայում ընթացող «London Chess Classic»-ի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է Մաքսիմ Վաշիե Լագրավին:

Հավասար պարտիայի միջնամասում՝ 34-րդ քայլում հայ գրոսմայստերը կոպիտ սխալ է թույլ տվել՝ նավակը դուրս բերելով e գծի վրայից, ինչի արդյունքում ֆրանսիացին լուրջ առավելություն է ստացել և իրացրել այն: 7 քայլ հետո Արոնյանը ստիպված է եղել հանձնվել:

Արդյունավետ ստացված տուրում ևս երկու հաղթանակ է գրանցվել․ առաջատար Ուեսլի Սոն սև խաղաքարերով պարտության է մատնել Վեսելին Թոփալովին, իսկ Ֆաբիանո Կարուանան սև խաղաքարերով՝ Հիկարու Նակամուրային: Վիշվանաթան Անանդ – Անիշ Գիրի և Վլադիմիր Կրամնիկ – Մայքլ Ադամս պարտիաները ոչ-ոքի արդյունքով են ավարտվել:

6-րդ տուրի հետո Լևոն Արոնյանը մնաց 3 միավորով և այժմ կիսում է 4-8 տեղերը: Ուեսլին Սոն 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում