Անչելոտի․ Ռամոսը կարող է խաղալ հարձակման գծում

Անչելոտի․ Ռամոսը կարող է խաղալ հարձակման գծում

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է՝ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հիանալի խաղալ հարձակման գծում։

-Ռամոսը հիանալի գոլեր է խփում։ Նա դա անում է, քանի որ ունի համապատասխան որակներ։ Սերխիոն կարող է հանգիստ խաղալ հարձակման գծում։ «Ռեալում» աշխատելու շրջանում երբեմն կատակում էի և ասում, որ մտադիր եմ նրան կենտրոնական հարձակվողի դիրքում օգտագործել։ Ռամոսի ունակությունները և բնավորությունը «Ռեալի» համար շատ մեծ նշանակություն ունեն,- Անչելոտիի խոսքը մեջբերել է «AS»-ը։

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սերխիո Ռամոսը մասնակցել է 9 խաղի և խփել է 4 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում