Գյունդողանը բաց կթողնի մոտ 6 ամիս

Գյունդողանը բաց կթողնի մոտ 6 ամիս

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի՝ «Ուոտֆորդի» հետ խաղում (2:0) ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ 

Դեռևս երեկ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 26-ամյա ֆուտբոլիստի մոտ կապանների կտրվածք կա։ «Քաղաքայինների» մամուլի ծառայությունն այսօր հաստատել այդ տեղեկատվությունը։ Գյունդողանը վիրահատության կենթարկվի, ապաքինման համար կպահանջվի մոտ 6 ամիս։

Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդողանն ամռանն է 27 մլն եվրոյի դիմաց Դորտմունդի «Բորուսսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Մայիսին աջ ծնկի մեկ այլ վնասվածքի պատճառով Գյունդողանը ենթարկվել էր վիրահատության, ինչի պատճառով բաց էր թողել Եվրոպայի առաջնությունն ու ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային հատվածը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում