Լոնդոն․ Արոնյան – Անանդ պարտիայի արդյունքը (կատարված քայլերը)

Լոնդոն․ Արոնյան – Անանդ պարտիայի արդյունքը (կատարված քայլերը)

Անգլիայում ընթացող «London Chess Classic» մրցաշարում տեղի են ունեցել 7-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Վիշվանաթան Անանդի հետ և 30-րդ քայլից հետո ոչ-ոքի արդյունք գրանցել: Գրոսմայստերներն արագորեն փոխանակումներ են կատարել, որոնք նրանցից ոչ մեկին առավելություն չեն տվել:

7-րդ տուրում միայն մեկ մրցախաղ է ավարտվել հաղթանակով. Հիկարու Նակամուրան սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Մաքսիմ Վաշիե Լագրավին, ով նախորդ տուրում հաղթել էր Արոնյանին:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոն, որն ունի 5 միավոր: Կարուանան 4,5 միավորով երկրորդ տեղում է: Լևոն Արոնյանը 3,5 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում