Կարիի աշխատավարձը եռապատկվելու է, և նա դառնալու է ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստը

Կարիի աշխատավարձը եռապատկվելու է, և նա դառնալու է ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստը

«Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին շուտով կարող է զգալիորեն բարձր աշխատավարձ ստանալ:

Ինչպես հայտնում է «ESPN»-ը, NBA-ի կոլեկտիվ պայմանագիրը 28-ամյա ամերիկացուն թույլ կտա 5 տարվա պայմանագիր կնքել, որի շնորհիվ նա կստանա 207 միլիոն դոլար: NBA-ի ու բասկետբոլիստների միջև նոր համաձայնագրում առկա կլինի կետ, ըստ որի՝ սահմանափակ քանակի աստղային խաղացողներ իրավունք կունենան ստանալու իրենց ակումբի տարեկան աշխատավարձի 35 տոկոսը:

Կարին, ով ամբողջ կարիերան անցկացրել է «Ուորիորզի» կազմում և 2 անգամ ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ, համապատասխանում է այդ պահանջներին:

Ներկայումս խաղարկողը տարեկան ստանում է իր աստղային մակարդակի համեմատ համեստ` 12 միլիոն միլիոն դոլար: Հաջորդ մրցաշրջանում այն կարող է եռապատկվել, իսկ հետագա տարիների ընթացքում աճել և 5 տարվա ընթացքում հասնել ընդհանուր 207 միլիոնի:

Հավելենք, որ այժմ աշխարհի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստը Լեբրոն Ջեյմսն է, ով տարեկան վաստակում է 31 միլիոն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում