Առաջին ֆուտբոլիստը, ով 2 անգամ անընդմեջ Բունդեսլիգայի 15 խաղում 16 գոլ է խփում

Առաջին ֆուտբոլիստը, ով 2 անգամ անընդմեջ Բունդեսլիգայի 15 խաղում 16 գոլ է խփում

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի` «Հոֆենհայմի» հետ արտագնա խաղում (2:2):

Այսպիսով, գաբոնցին դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, ով Բունդեսլիգայի երկու անընդմեջ առաջնությունների մեկնարկային 15 խաղում 16 և ավելի գոլ է խփում։

Այդ գոլը Օբամեյանգի համար բոլոր մրցաշարերում միասին 100-րդն էր «Բորուսսիայի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում