Հայտնի է Եվրոպայի արագ շախմատի առաջնության չեմպիոնը

Հայտնի է Եվրոպայի արագ շախմատի առաջնության չեմպիոնը

Ավարտվեց Եվրոպայի արագ շախմատի առաջնությունը, որին մասնակցում էր շուրջ 600 շախմատիստ (այդ թվում` 76 գրոսմայստեր, 40 միջազգային և 40 ՖԻԴԵ-ի վարպետ):

Եվրոպայի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ալեքսանդր Ռյազանցևը, ով 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր։ Նույնքան միավոր վաստակած Մաքսիմ Մատլակովը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Ռաուֆ Մամեդովը եզրափակեց լավագույն եռյակը: 

Մրցաշարին մասնակցող Սերգեյ Մովսիսյանը վաստակեց 8 միավոր և գրավեց 26-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Անդրիասյանը վաստակած 7.5 միավորով հայտնվեց 38-րդ տեղում:

Հավելենք, որ դեկտեմբերի 17-18-ը տեղի կունենա Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում