Բունդեսլիգա. Ռոյսի ստացած կարմիր քարտն առաջինն էր 209 խաղում

Բունդեսլիգա. Ռոյսի ստացած կարմիր քարտն առաջինն էր 209 խաղում

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» հետ կայացած մրցավեճում հեռացվել է խաղադաշտից:

Հանդիպման 41-րդ րոպեին մրցավար Բենջամին Բրանդտը երկրորդ տեղին քարտն է ցույց տվել գերմանացուն։ 27-ամյա ֆուտբոլիստի համար դա առաջին հեռացումն էր անցկացրած բոլոր 209 խաղերի ընթացքում,- հայտնում է «Opta Sports»-ը:

Նշենք, որ Գերմանիայի նախորդ երկու առաջնություններում միասին վերցրած Ռոյսն ընդամենը 3 դեղին քարտ էր ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում