Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է պարտադրել Նակամուրային (կատարված քայլերը)

Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է պարտադրել Նակամուրային (կատարված քայլերը)

«London Chess Classic» խոշոր մրցաշարում տեղի է ունեցել 8-րդ տուրը: Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Հիկարու Նակամուրայի հետ և ոչ-ոքի արդյունքի հասել:

27-րդ քայլի ժամանակ, երբ գրոսմայստերների տրամադրության տակ մեկական ֆիգուր է մնացել, Արոնյանը կրկնել է քայլերը, ինչին Նակամուրան ստիպված է եղել նույնկերպ պատասխանել, և արդյունքում համաձայնել ոչ-ոքի արդյունքին:

Խաղային օրը միայն մեկ հաղթանակ է գրանցվել․ Վիշվանաթան Անանդը սև խաղաքարերով պարտության է մատնել մրցաշարը տապալած և վերջին տեղով ընթացող Վեսելին Տոպալովին:

8-րդ տուրից հետո առաջատար Ուեսլի Սոն ունի 5,5 միավոր, իսկ նրան հետապնդող Ֆաբիանո Կարուանան՝ 5: Վերջիններս 8-րդ տուրում մրցել են միմյանց հետ և ոչ-ոքի գրանցել: 34-ամյա հայ գրոսմայստերը 4 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում