«Ման․ Յունայթեդի» աստղային նորեկներն ԱՊԼ-ում ամենաշատ խախտումներ կատարողներն են

«Ման․ Յունայթեդի» աստղային նորեկներն ԱՊԼ-ում ամենաշատ խախտումներ կատարողներն են

«Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու կիսապաշտպան Պոլ Պոգբան Անգլիայի ընթացիկ առաջնությունում բոլորից շատ են խաղի կանոների խախտումներ կատարել:

17 տուրերի ընթացքում շվեդը 38 ֆոլ է կատարել, իսկ ֆրանսիացին՝ 36,- գրում է «Squawka» վիճակագրական կայքը:

Ամենակարգազանց խաղացողների ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Վիկտոր Վանյաման, ով 34 խախտում է կատարել, իսկ չորրորդ հորիզոնականում է «Ուոտֆորդի» ֆուտբոլիստ Նորդին Ամրաբատը (33):

Հետևեք մեզ նաև Telegram-ում