Էթիեն Բաքրոն՝ ՖԻԴԵ Օփենի հաղթող. Մելքումյանի ու Հովհաննիսյանի վերջնական արդյունքները

Էթիեն Բաքրոն՝ ՖԻԴԵ Օփենի հաղթող. Մելքումյանի ու Հովհաննիսյանի վերջնական արդյունքները

Ավարտվել է «London Chess Classic» շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարը:

Մրցաշարի հաղթող է դարձել ֆրանսիացի հանրահայտ գրոսմայստեր Էթիեն Բաքրոն, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Նույնքան միավոր վաստակած նրա համերկրացի Սեբաստիան Մազյոն գրավել է երկրորդ հորիզոնականը, իսկ Իսրայելի ներկայացուցիչ Իլյա Սմիրինը եզրափակել լավագույն եռյակը:

Հայաստանի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթողից հետ են մնացել 1 միավորով և գրավել են, համապատասխանաբար, 10-րդ և 11-րդ հորիզոնականները, իսկ պատանի շախմատիստ Դավիթ Միրզոյանը վաստակել է 5 միավոր և գրավել 75-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում