Մայքլ Ջորդանը՝ ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնի մարդկանց թոփ-4-ում

Մայքլ Ջորդանը՝ ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնի մարդկանց թոփ-4-ում

«Forbes» ամսագիրը կազմել է ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնի մարդկանց ցուցակը:

Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն այդ ցանկում զբաղեցրել է 4-րդ տեղը: «Չիկագո Բուլզի» նախկին խաղացողի կարողությունը կազմում է 1,2 միլիարդ դոլար:

Ամենահարուստների ցուցակում Ջորդանը զիջել է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին (2,8 միլիարդ) և կինոռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգին (3,7) ու Ջորջ Լուկասին (4,6):

Ցուցակում է ընդգրկվել նաև գոլֆիստ Թայգեր Վուդսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում