«Ինտերը» կրկին հաղթեց և բարձրացավ 7-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Ինտերը» կրկին հաղթեց և բարձրացավ 7-րդ հորիզոնական (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվել է «Սաուսոլոյին»:

Հանդիպման ընթացքում միայն մեկ գոլ է խփվել, որը հեղինակել է «ներաձուրիի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան: 47-րդ րոպեին դարպասապահի կողմից ետ մղված գնդակն իտալացին ուժեղ հարվածով ուղարկել է դարպասը:

Խաղի վերջին րոպեները միլանցիներն անցկացրել են 10 ֆուտբոլիստներով․ 90+2-րդ րոպեին Ֆելիպե Մելոն երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվել է խաղադաշտից:

Ա Սերիայի վերջին 4 մրցավեճերում սա «Ինտերի» 3-րդ հաղթանակն էր, ինչի շնորհիվ Ստեֆանո Պիոլիի սաները վաստակեցին 27 միավոր և բարձրացան 7-րդ հորիզոնական: «Սասուոլոն» 17 միավորով մնաց 16-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում