«Մանչեսթեր Սիթին» հաղթեց և շրջանցեց «Արսենալին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց և շրջանցեց «Արսենալին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ․ «Էտիհադում» կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։

Խաղի 5-րդ րոպեին «զինագործներին» առաջ մղեց Թեո Ուոլքոտը։ Դաշտի տերերին հաջողվեց պատասխան գոլ խփել միայն երկրորդ կեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին աչքի ընկավ Լերոյ Սանեն։ Հաշվի հավասարությունը պահպանվեց մինչև 71-րդ րոպեն, երբ Կևին դե Բրույնեի փոխանցումից հետո «քաղաքայիններին» հաղթանակ պարգևեց Ռահիմ Սթերլինգը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 36 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, իսկ «Արսենալը» մնաց 34 միավորով՝ չորրորդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ»՝ 2։1
Գոլերը՝ Սանե 47՛, Սթերլինգ 71՛ – Ուոլքոտ 5՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում