«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Բերնլիի» նկատմամբ (տեսանյութ)
18/12/2016 21:55
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Բերնլիի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացեց Էշլի Բարնսը, իսկ Մաուրիսիո Պոչետինոյի սաներից աչքի ընկան Դելե Ալին և Դենի Ռոուզը։
Այժմ «Տոտենհեմն» ունի 33 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Բերնլին» 16-րդ տեղում է (17 միավոր)։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Տոտենհեմ» – «Բերնլի»՝ 2։1
Գոլերը՝ Ալի 27՛, Ռոուզ 71՛ – Բարնս 21՛