Գյունդողան․ Ես դեռ ողջ եմ

Գյունդողան․ Ես դեռ ողջ եմ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» (2:1) հանդիպման մեկնարկից առաջ դաշտի տերերն աջակցեցին Իլկայ Գյունդողանին, ով ծնկի կապանների վնասվածքի պատճառով բաց է թողնելու մոտ կես տարի։ «Քաղաքայինները» խաղադաշտ էին դուրս եկել թիմակցի անունով մարզաշապիկներով։

Գյունդողանը «Twitter»-ում շնորհակալական գրառում է կատարել։

«Շնորհակալ եմ թիմակիցներիս և, իհարկե, շնորհավորում եմ կարևորագույն հաղթանակի կապակցությամբ։ Ու մի բան էլ․ մի՛ անհանգստացեք, ես դեռ ողջ եմ»,- գրել է Գյունդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում