Արոնյանը վերջին տուրում պարտվեց ետնապահին (կատարված քայլերը)

«London Chess Classic»-ում տեղի են ունեցել վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով անսպասելի պարտություն է կրել մրցաշարի ետնապահ Վեսելին Տոպալովից:
Խաղասկզբում Արոնյանն առավելությունն է ունեցել, սակայն մի քանի անհաջող քայլերից հետո նախաձեռնությունն անցել է բուլղարացու կողմը: Տուրի մյուս բոլոր հանդիպումներում ոչ-ոքի արդյունքներ են գրանցվել:

Մրցաշարի հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներակայացնող Ուեսլի Սոն, ով վաստակել է 6 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆաբիանո Կարուանան, ում հաշվին 5,5 միավոր է գրանցվել:

Հայ գրոսմայստերը հավաքել է 4 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում