ԱՊԼ. Սանչեսը 17 խաղում կրկնել է նախորդ առաջնության իր արդյունավետությունը

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Անգլիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:2): Չիլիացու փոխանցումից հետո աչքի է ընկել Թեո Ուոլքոտը:

28-ամյա ֆուտբոլիստի համար ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 17 խաղերում դա 18-րդ գոլային գործողությունն էր: Նա դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ,- տեղեկացնում է «Opta»-ն:

Այսպիսով, չիլիացին արդեն կրկնել է Անգլիայի նախորդ առաջնությունում իր արդյունավետությունը: 2015-16 խաղարկությունում նա 30 մրցավեճերում դարձել էր 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում