Ռուսական 13 ակումբների արգելվել է նոր ֆուտբոլիստներ հայտավորել

Ռուսաստանի ֆուտբոլի միության արտոնագրման շուրջ հերթական նիստի ժամանակ որոշում է կայացվել 13 ակումբների արգելել նոր ֆուտբոլիստներ հայտավորել,- հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Թիմի նորեկներին խաղադաշտ դուրս չեն կարողանա բերել Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռուբինը», «Ամկարը», «Կռիլյա Սովետովը» և «Տոմը», ինչպես նաև Առաջին դիվիզիոնը ներկայացնող Մոսկվայի «Դինամոն», «Տոսնոն», «Լուչ-Էներգիան», «ԲՄԱ-Խաբարովսկը», «Սիբիրը», «Կուբանը», «Մորդովիան», «Շինիկը» և «Բալթիկան»:

Այդ ակումբները նման պատժի են ենթարկվել 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ պարտքերը չմարելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում