Հայտնի է՝ Էմերին որքան փոխատուցում կստանա ՊՍԺ-ից պաշտոնանկ լինելու դեպքում

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ուենաի Էմերին մոտ է 5 ամիս աշխատելուց հետո պաշտոնանկ լինելուն: Պայմանագրի վաղաժամ խզման դեպքում բասկ մասնագետը ստանալու է 10,5 միլիոն եվրոյի փոխատուցում,- տեղեկացնում է «L’Equipe»-ը:

Մինչև 2018 թվականը նախատեսված պայմանագրով 45-ամյա մարզիչը տարեկան ստանում է 5 միլիոն եվրո:

Ամռանը Լորան Բլանին ու նրա մարզչական շտաբին պաշտոնից ազատելու համար փարիզցիները 22 միլիոն եվրոյի փոխատուցում էին վճարել:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ ֆրանսիական թիմը Էմերիի փոխարեն դիտարկում է Լուի վան Գալի, Ֆաբիո Կապելոյի ու Ռոբերտո Մանչինիի թեկնածությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում