Հայտնի է 2016 թվականի Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստը

«Կրասնոդարի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը ճանաչվել է 2016 թվականի Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկությունը կազմակերպել են Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, Պրեմիեր լիգան և «Սպորտ Էքսպրես» թերթը:  Քվեարկությանը մասնակցել են Բարձրագույն խմբի թիմերի մարզիչները, ակումբների մենեջերները, երկրպագուները և լրագրողները:

Ընտրությունը կատարվել է անցնող տարվա ընթացքում Ռուսաստանում հանդես եկած ֆուտբոլիստների միջև` անկախ նրանից նրանք տեղացի են, թե լեգիոներ:

Արդյունքում, լավագույնը ճանաչված Սմոլովը ստացել է 245 միավոր և զգալիորեն գերազանցել է մոտակա հետապնդող, «Սպարտակի» հարձակվող Քվինսի Պրոմեսին (153):

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1. Ֆյոդոր Սմոլով («Կրասնոդար»)
2. Քվինսի Պրոմես («Սպարտակ»)
3. Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ)
4. Սերդար Ազմուն («Ռոստով»)
5. Դենիս Գլուշակով («Սպարտակ»)
6. Արտյոմ Ձյուբա («Զենիթ»)
7. Ժուլիանո («Զենիթ»)
8. Սոսլան Ջանաև («Ռոստով»)
9.Կրիստիան Նոբոա («Ռոստով»)
10. Վասիլի Բերեզուցկի (ԲԿՄԱ)

Հետևեք մեզ նաև Telegram-ում