Փոփոխություններ «Արարատի» կազմում

Մրցաշրջանի առաջին հատվածից հետո «Արարատի» կազմում փոփոխություններ են տեղի ունեցել:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի կազմը համալրել են պաշտպաններ Գոռ Պողոսյանը, Ռևիկ Եղիազարյանը և Էրիկ Նազարյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը և Էդգար Մկրտչյանը: Բոլորն «Արարատ» են տեղափոխվել «Կոտայքից»:

Պողոսյանը և Մկրտչյանը խաղացել են նաև «Միկայում», Եղիազարյանը` «Ուլիսում», Նազարյանը` «Փյունիկում», Մինասյանը` «Փյունիկում», «Ալաշկերտում», «Միկայում», Քոչարյանը` «Բանանցում», «Ուլիսում»։

«Արարատից» հեռացել են պաշտպաններ Դավիթ Մարկոսյանը և Պետրոս Տեր-Պետրոսյանը, կիսապաշտպաններ Մհեր Սահակյանը ու Արամ Լոռեցյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում