«Շարժայի կանանց գավաթ». հայ շախմատիստուհիները՝ առաջատարների թվում

Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը:

Կայացել են երկրորդ տուրի բոլոր պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչներ Մարիա Գևորգյանը, Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը, ինչպես առաջին տուրում, երկրորդում ևս հաղթանակներ տոնեցին: Այժմ 10 շախմատիստուհիներ, որոնց թվում՝ մեր պատվիրակները, վաստակել են երկուական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Երրորդ տուրում Արմինե Բաբայանի մրցակիցն է լինելու մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովան, Սուսաննա Գաբոյանը կմրցի կանանց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Մարիա Գևորգյանը ուժերը կչափի Աիշա Ջեհադի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում