Ֆեդերեր․ Թոշակը կսպասի

17 անգամ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում չեմպիոն դարձած Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ կարիերան ավարտելու մասին չի մտածում՝ չնայած պարբերաբար վնասվածքներ է ստանում։

-Ոչ իմ ցանկությամբ կորտից դուրս մնալու արդյունքում ես իսկապես զգացի կյանքի համը։ Հիանալի է ժամանակ անցկացնել մտերիմներիդ հետ, գնալ ընթրիքի, զբոսնել։ Այդ ամենը հետաքրքիր և օգտակար է, սակայն թոշակը կսպասի։ Չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին, քանի որ այժմ հաղթանակների ծարավ եմ զգում,- 35-ամյա Ֆեդերերի խոսքը մեջբերված է «New York Times»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում