«Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալեց «Աուգսբուրգին» և ոչ-ոքի խաղաց։ Թիմերը մեկական գնդակ խփեցին․ Չի Դոն Վոնի՝ 33-րդ րոպեին խփած գոլին դաշտի տերերի կազմում 47-րդ րոպեին պատասխանեց Ուսման Դեմբելեն։

Այժմ «Բորուսսիան» ունի 27 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը, իսկ «Աուգսբուրգը» 18 միավորով 12-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում