Իսպանիայի գավաթ․ «Ատլետիկոն» և «Լաս Պալմասը» շարունակում են պայքարը, «Մալագան»՝ ոչ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկությունում կայանում են 1/16 եզրափակիչ պատասխան հանդիպումները։

«Ատլետիկոն» առաջին խաղում «Գիխուելոյի» նկատմամբ 6։0 հաշվով տոնած հաղթանակից հետո սեփական հարկի տակ ավելի «բարի» գտնվեց և առավելության հասավ 4։1 հաշվով։ Դիեգո Սիմեոնեի սաներից աչքի ընկան Նիկոլաս Գայտանը, Անխել Կորեան, Խուանֆրանն ու Ֆերնանդո Տորրեսը, իսկ հյուրերից Անտոնիո Լոպեսը։

«Մալագան» 3։4 հաշվով զիջեց «Կորդոբային» և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից․ առաջին խաղում արձանագրվել էր 0։2 հաշիվը։

«Լաս Պալմասը» 2։1 հաշվով հաղթեց «Ուեսկային» և դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ առաջին խաղում արձանագրվել էր 2։2 հաշիվը։

Այսպիսով, «Ատլետիկոն», «Լաս Պալմասը», «Կորդոբան» կշարունակեն պայքարը, իսկ իրենց հաջորդ մրցակիցներին կիմանան 1/16 եզրափակիչ փուլի բոլոր խաղերի ավարտից հետո կայանալիք վիճակահանության ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում