Արման Երեմյանը՝ 2016 թվականի Հայաստանի լավագույն թաեքվոնդոիստ

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշել է 2016 թվականի Հայաստանի լավագույն թաեքվոնդոիստին:

Տարվա լավագույնն է ճանաչվել Արման Երեմյանը,- հայտնում է ՀԹՖ-ի մամուլի ծառայութունը:

30-ամյա մարզիկն անցնող տարվա ընթացքում դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (87 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում