Բերլուսկոնին հայտնել է «Յուվենտուսին» կանգնեցնելու միջոցը

«Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին նշել է, որ Իտալիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսին» հնարավոր է կանգնեցնել, բայց դրա համար անհրաժեշտ է փոխարինել Ա Սերիայի բոլոր մրցավարներին:

«Ինչպե՞ս կանգնեցնել «Յուվենտուսին»: Հարկավոր է փոխարինել Ա Սերիայի բոլոր մրցավարներին»,- «ռոսոներիի» նախագահի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ծեր սինյորան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մոտակա հետապնդող «Ռոմային» գերազանցում է 7 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում