«Բորուսսիան» 2016 թվականն անցկացրեց առանց տնային պարտության

Դորտմունդի «Բորուսսիան» 2016 թվականին «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ոչ մի պարտություն չկրեց,- տեղեկացնում է «Squawka Football»-ը:

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Բորուսսիան» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց «Աուգսբուգի» դեմ մրցավեճը, որը Թոմաս Տուխելի թիմի համար վերջինն էր այս օրացույցային տարում:

Դորտմունդցիներն անցնող տարվա ընթացքում բոլոր մրցաշարերում 24 տնային հանդիպում են անցկացրել, որոնցից 16-ում հաղթանակ են տոնել, իսկ 8 խաղ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում