Կվիտովան դանակահարությունից հետո վիրահատության է ենթարկվել

«Ուիմբլդոնի» կրկնակի չեմպիոն Պետրա Կվիտովան երեկ իր բնակարանում դանակահարության էր ենթարկվել: Կողոպտիչը, պետական աշխատող ձևանալով, մտել է չեխ մարզուհու տուն, դանակով հարվածել է նրա ձեռքին, ապա մոտ 200 դոլար գողանալով` փախուստի դիմել:

Դրանից հետո տեղի ոստիկանությունը թենիսիստուհուն տեղափոխել է Բրնո քաղաքի հիվանդանոց, որտեղ նա վիրհատության է ենթարկվել: 26-ամյա մարզուհու ներկայացուցիչ Հեթի Սպելմենը պատմել, թե վիրահատությունն ինչպես է անցել:

«Վիրահատությունը տևել է 3 ժամ 45 րոպե: Հաշվի առնելով վնասվածքի լրջությունը, այն բավականին հաջող է անցել: Բժիշկներին հաջողվել է վերացնել բոլոր հինգ մատերի ջիլերի և 2 հոդերի վնասվածքները: 6-8 շաբաթ Պետրան գիփսով կլինի, ապա ևս մեկ ամիս չի կարողնա ձեռքը ծանրաբեռնվածության ենթարկել»,- ասել է Սպելմենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում