Դրաքսլերը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն
21/12/2016 13:51
Նմանատիպ
«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրանքսլերը մոտ է կարիերան «Պարի Սեն Ժերմենում» շարունակելուն:
Փարիզյան ակումբն ու Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը պայմանավորվել են անձնական համաձայնագրի հարցում,- տեղեկացնում է «Goal.com»-ը: Ֆրանսիացիները 23-ամյա կիսապաշտպանի հետ քննարկում են պայմանագրի վերջին կետերը, որից հետո կսկսեն բանակցել «գայլերի» հետ:
«Պարի Սեն Ժերմենի» ու Դրաքսլերի միջև, ամենայն հավանականությամբ, կկնքվի 3-4 տարվա պայմանագիր: Տրանսֆերը գնահատվում է 30-40 միլիոն եվրո:
Դրաքսլերը տևական ժամանակ է ակումբից պահանջում է իրեն վաճառքի հանել, ինչի պատճառով տարբեր կարգապահական տույժերի է ենթարկվել, մասնավորապես, զգալիորեն կրճատվել նրա խաղաժամանակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում