Պրիմերայի առաջին հատվածի խորհրդանշական հավաքականը` ըստ միջին գնահատականի

«Opta» վիճակագրական կայքը կազմել է Իսպանիայի 2016-17թթ․ առաջնության առաջին հատվածի (մինչև 2016 թվականի ավարտը) խորհրդանշական հավաքականը: Ըստ դիրքերի լավագույն ֆուտբոլիստներն ընտրվել են Պրիմերայի խաղերից հետո «Opta»-ի կողմից տրված միջին գնահատականի հիման վրա:

Խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահ – Դիեգո Լոպես (զԷսպանյոլ»)

Պաշտպաններ – Սերխի Ռոբերտո («Բարսելոնա»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Դիեգո Գոդին («Ատլետիկո»), Ֆիլիպե Լուիս («Ատլետիկո»)

Կիսապաշտպաններ – Մանու Տիգեիրոս («Վիլյառեալ»), Տոնի Կրոս («Ռեալ»), Յանիկ Ֆերեյրա Կարասկո («Ատլետիկո»)

Հարձակվողներ – Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լուիս Սուարես («Բարսելոնա»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում