Բասկետբոլի երիտասարդական հավաքականի առաջին մրցակիցը կլինի Ֆինլանդիան

ՖԻԲԱ-ն հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնության խաղացանկը:

Առաջնությունը, որին մասնակցելու են 22 հավաքականներ, տեղի է ունենալու Ռումինիայի Օրադեա քաղաքում, 2017 թվականի հուլիսի 14-ից 23-ը։ Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է Ֆինլանդիայի, Մալթայի, Բելառուսի, Բելգիայի և Լեհաստանի հավաքականների հետ:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստները կայանացնեն հուլիսի 14-ին` մրցելով Ֆինլանդիայի ընտրանու հետ:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը երրորդ տարին անընդմեջ հանդես կգա Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում: Նախորդ առաջնություններում Հայաստանն անցկացրել է 13 հանդիպում, որոնցից 6-ում հաղթել է և կրել է 7 պարտություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում