«Շարժայի կանանց գավաթ»․ Մարիա Գևորգյանը երրորդ հաղթանակը տոնեց

ԱՄԷ-ում շարունակվող «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարում տեղի են ունեցել երրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից Մարիա Գևորգյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Աիշա Ջեհադի նկատմամբ: Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Արմինե Բաբայանը պարտություն կրեց:

Երրորդ տուրից հետո Մարիա Գևորգյանը և 3 այլ շախմատիստուհիներ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսսակը, Սուսաննա Գաբոյանը առաջատարներից հետ է մնում կես միավորով և ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ Արմինե Բաբայանը 2 միավորով գտնվում է 8-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում