«The Telegraph»․ Ո՞ւմ կփորձի գնել «Մանչեսթեր Յունայթեդը» 2017-ին

«The Telegraph»-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց տրանսֆերները 2017 թվականի ընթացքում փորձելու է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Պարբերականը վստահեցնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար առաջնային են պաշտպաններ Վիկտոր Լինդելյոֆի, Նելսոն Սեմեդուի (երկուսն էլ՝ «Բենֆիկա»), «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի և «Մոնակոյի» կիսապաշտպան Տյեմուա Բակայկոյի տրանսֆերները գնելը։ Անգլիական ակումբը պատրաստ է բոլոր ֆուտբոլիստներին ֆինանսական շահավետ պայմաններով առաջարկներ կատարել։

Հնարավոր է, որ նշված ֆուտբոլիստներից շվեդ Վիկտոր Լինդելյոֆը «կարմիր սատանաներին» միանա արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Լինդելյոֆի տեղափոխության համար բանակցություններին մասնակցում է նաև նրա հայրենակից Զլատան Իբրահիմովիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում