Նադալ․ Իրավունք չունեմ ասելու՝ արդա՞ր է «Ոսկե գնդակի» քվեարկությունը

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով «Ռեալի» երկրպագու է, «Cadena Ser»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակի քվեարկությունում կարելի է փոփոխություններ կատարել։ Հիշեցնենք, որ այս տարի մրցանակը ստացել է Կրիշտիանու Ռոնալդուն։

-Ես իրավունք չունեմ ասելու՝ արդա՞ր է «Ոսկե գնդակի» քվեարկությունը կամ Կրիշտիանուի հաղթանակը։ Այդ մասին գիտեք նրանք, ովքեր քվեարկել են։ Այս տարի լավագույնը Կրիշտիանուն էր։ Միայն կարող եմ շնորհավորել Մեսսիին հաջող տարվա, իսկ Ռոնալդուին՝ «Ոսկե գնդակը» ստանալու համար։

Ամեն դեպքում կարծում եմ՝ քվեարկության ձևաչափում կարելի է փոփոխություններ կատարել՝ չնայած այս տարի հաղթեց նա, ով արժանի էր,- ասել է Նադալը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում