Փոփոխություններ AIBA-ի կանոնակարգում

Շվեյցարիայում տեղի է ունեցել AIBA-ի հերթական կոնգրեսը, որին Հայաստանից մասնակցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի` WSB և APB պրոֆեսիոնալ լիգաների պատասխանատու Արամ Դավթյանը:

ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ կոնգրեսի ընթացքում քննարկվել և որոշվել են մի շարք հարցեր. AIBA-ին են միացել 3 երկրների ազգային ֆեդերացիաներ, և հիմա AIBA-ի անդամ երկրների թիվը հասել է 201-ի, որը ռեկորդային թիվ է:

Փոփոխություններ են եղել նաև մրցավարական կանոնադրության մեջ: Այսուհետ 5 մրցավարներ կարող են որոշումներ ընդունել և հիմա համակարգիչը չի մասնակցելու հաղթողի ընտրությանը: Մենամարտերից առաջ համակարգչի միջոցով տեղի է ունենալու մրցավարների վիճակահանությունը:

Բացի այդ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները նույնպես կարող են մասնակցել տվյալ երկրի առաջնությանը, եթե ազգային ֆեդերացիան թույլատրի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում