Իսպանիայի գավաթ․ «Վալենսիան», «Դեպորտիվոն», «Օսասունան» շարունակում են պայքարը (տեսանյութ)

Հայտնի է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի ևս երեք մասնակից։

«Վալենսիան» առաջին խաղում «Լեգանեսի» նկատմամբ 3։1 հաշվով տոնած հաղթանակից հետո պատասխան խաղում Ռոդրիգոյի դուբլի շնորհիվ առավելության հասավ 2։1 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

«Դեպորտիվոն» առաջին խաղում նվազագույն հաշվով պարտվել էր «Բետիսին», իսկ սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթանակ տոնեց և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ;

«Օսասունան» ևս առաջին խաղում նվազագույն հաշվով պարտություն էր կրել, սակայն պատասխան խաղում 2։0 հաշվով հաղթեց «Գրանադային» և դուրս եկավ 1/8 երափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Վալենսիա» – «Լեգանես»՝ 2։1
Գոլերը՝ Ռոդրիգո 36՛, 89՛ – Դարվին Սանչես 49՛

«Դեպորտիվո» – «Բետիս»՝ 3։1
Գոլերը՝ Արիբաս 12՛, Լուիզինյո 54՛, Ռայան Բաբել 59՛ – Կրիստիան Պիչինի 66՛

«Օսասունա» – «Գրանադա»՝ 2։0
Գոլերը՝ Ալեքս Բերենգեր 45+՛, Խայմե Ռոմերո 59՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում