2016 թվականի ընթացքում հայ մարզիկների նվաճած մեդալների քանակը

2016 թվականի մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ: Այդ մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային  Օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը:

2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների Հայաստանի հավաքականների անդամներն աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ, որոնցից 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե:

Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է: Դրանից 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաև հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում