«Սպարտակը» համաձայնեցրել է Լուիս Ադրիանոյի տրանսֆերը

«Միլանի» հարձակվող Լուիս Ադրիանոն մոտ է «Սպարտակ» տեղափոխվելուն:

Մոսկովյան ակումբը «ռոսոներիի» հետ համաձայնեցրել է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, որը կազմելու է 7 միլիոն եվրո: Ռուսական ակումբին մնում է պայմանավորվածության հասնել բրազիլացու հետ,- տեղեկացնում է «Սպորտ-Էքսպրեսը»:

Ադրիանոյի տարեկան աշխատավարձը «Միլանում» կազմում է 3 միլիոն եվրո: «Սպարտակը» պատրաստ է նրան նույնքան վճարել, ինչպես նաև հաջող ելույթների դեպքում լրացուցիչ հավելավճարներ տալ:

Եթե հարձակվողն ընդունի մոսկվացիների առաջարկը, ապա հունվարին թիմի հետ կմեկնի ԱՄԷ-ում կայանալիք նախապատրաստական հավաքին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին մասնակցել է 7 խաղի, որոնցում միջին խաղադաշտում անցկացրել է 18 րոպե: Գոլային գործողություններով նա աչքի չի ընկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում