NBA. Երկրորդ խաղացողը, ով ընթացիկ առաջնության 2 անընդմեջ խաղերում 40 միավոր է վաստակում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրն «Օկլահոման» 121:110 հաշվով առավելության է հասել «Նյու Օրլեանի» նկատմամբ:

«Տանդերի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկն այդ հանդիպման ընթացքում վաստակել է 42 միավոր: 28-ամերիկացու համար դա երկրորդ անընդմեջ հանդիպումն էր, որի ընթացքում նա հավաքում է 40 և ավելի միավոր: «Ատլանտայի» դեմ կայացած նախորդ մրցավեճում «Օկլահոմայի» առաջատարն իր հաշվին գրանցել էր 46 միավոր:

«The Score»-ն տեղեկացնում է, որ Ուեսթբրուկը դարձավ ընթացիկ առաջնության երկրորդ բասկետբոլիստը, ով երկու անընդմեջ խաղերում 40+ միավոր է վաստակում: Մինչ այդ նման նվաճման հասել էր միայն «Նյու Օրլեանի» ծանր հարձակվող Էնթոնի Դևիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում