Արամ Ոսկանյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը,- տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ոսկանյանը հոկտեմբերի 28-ից ընդգրկված էր Հայաստանի չեմպիոնի մարզչական շտաբում:

41-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Միկան» ու «Բանանցը»: Նա ներկայումս զբաղեցնում է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում