Վատցկե. Բունդեսլիգայում արդեն 7 պաշտոնանկություն է եղել, դա խելագարություն է

Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն կարծիք է հայտնել Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հաճախակի տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:

«Ապագայի համար հնարավոր չէ աշխատել, եթե դուք մշտապես փոխում եք առաջին թիմի մարզչական շտաբը: Արդեն 7 պաշտոնանկություն է եղել. դա խելագարություն է: Հնարավոր չէ լուրջ աշխատանքն կատարել, եթե հիմնվում եք կասկածելի տպավորությունների վրա:

Այն մարդը, ում նոր փրկիչ էին անվանում, մի քանի շաբաթ անց ազատվում է աշխատանքից: Ինձ համար դա չափից դուրս է: Եթե դուք հավատում եք մարզչին կամ ակումբի տնօրենին, ուրեմն պետք է նրանց կողքին լինենք լավ և վատ օրերին»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում «Bild»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում